
«Գրադ» կայանք եւ «Սմերչ» հրթիռներ՝ Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոը հայտնում է, որ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։
Նախնական տվյալներով՝ Ադրբեջանն այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։
Մարդկային կորուստներ չկան։
«Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում են «Սմերչ» տեսակի հրթիռներ։
Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ. Շուկան, հրթիռակոծվում են սմերչով»,- հայտնում է Տեղեկատվական կենտրոնը։
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել