HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարություն մամուլի ծառայությունը:

«Դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի և անկողմնակալ մոտեցման համար: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումերը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter