Կարինե Պողոսյանը «100 տոկոսով» նեղացած չէ իր դեմ առաջադրված Հովիկ Աբրահամյանի եղբորից
Ինչպես տեղեկացրել էինք, Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում առաջադրվել են Հովիկ Աբրահամյանի եղբայր՝ Հենրիկ Աբրահամյանը, եւ նրա զարմուհին՝ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը: Երկուսն էլ ՀՀԿ անդամ են, սակայն կուսակցությունը սատարում է Կարինե Պողոսյանին, իսկ Հենրիկ Աբրահամյանն ինքնաառաջադրվել է:
Կարինե Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինքն արձակուրդի մեջ է եւ Հենրիկ Աբրահամյանի հետ չի հանդիպել ու այս թեմայով չի խոսել:
«Մենք միասին կպայքարեն, ի՞նչ է եղել: Մենք անպայման իրար կպաշտպանենք: Բոլորովին նեղացած չեմ, ինչո՞ւմն է հարցը, 100 տոկոսով համոզված եղեք, որ նեղացած չեմ ու արտառոց ոչինչ չկա»,-ասաց Կարինե Պողոսյանը:
Պատգամավորի թեկնածուն խոստացավ մի քանի օրից ստույգ պատասխանել, թե ինչու է իր ազգականն իր դեմ առաջադրվել: Նա այս ընթացքում կփորձի հանդիպել Հենրիկ Աբրահամյանին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել