HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք. մահացել է 5 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 672-ով՝ ընդհանուր կազմելով 53 755: Նախօրեին կատարվել է 2878 թեստավորում (ընդհանուր՝ 312 823): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 5 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 995 է:

Առողջացել է ևս 178 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 45 110-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 քաղաքացի:

Մինչև օրս արձանագրվել է նաև մահվան 302 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter