Արարատ Միրզոյան․ «Վստահ եմ՝ Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի»
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է Արցախից և իր տպավորությունների մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարել․
«Վերադառնում եմ Ստեփանակերտից։
Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։
Մատակարարումներն ապահովվում են։
Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել