ՊԲ-ն որոշ ուղղություններում մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար, առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։
«Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,- ասել է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել