HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելառուսը հերքում է Ադրբեջան ռազմական ինքնաթիռներ ուղարկելու լուրերը

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, թե Մինսկը պատրաստվում է ռազմական ինքնաթիռներ տրամադրել Բաքվին` Ղարաբաղյան հակամարտությունում աջակցելու համար։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Սպուտնիկ Բելառուս»-ը։

«Այն, որ այս վճռորոշ օրերին Ադրբեջանը կորցրել է բազմաթիվ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, վկայում է այն մասին, որ ադրբեջանական օդուժը չունի բավականաչափ պրոֆեսիոնալ կադրեր, իսկ թուրք և իսրայելցի օդաչուները չգիտեն ինչպես վարել ռուսական ինքնաթիռները»,- գրել է «Free Azerbaijan»-ը։

Բացի այդ, ենթադրվում է, որ Ադրբեջանը Ուկրաինայից ևս ռազմական օգնություն է խնդրել, սակայն պաշտոնական Կիևը հրաժարվել է սատարել Ղարաբաղյան հակամարտության որևէ կողմին։ Այս լուրը հոկտեմբերի 2-ին հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վերջինս Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանին։

Հրանուշ Դերմոյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Լուսանկարը՝ news.myseldon.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter