Արսեն Սերյոժայի Մարգարյանը «Իգլա»-ով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է Պաշտպանության բանակի զինծառայող Արսեն Սերյոժայի Մարգարյանի սխրագործությունը․
«Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՊՆ խոսնակը:
Լուսանկարը՝ արխիվային / mil.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել