ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը:
Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացվող ներգրավվածությանը և վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծեցել են պատերազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել