HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 2-ից Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:

Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի:
Մասնավորապես՝

«Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք.

  • ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.
  • ՀՀ առողջապահության նախարարություն.
  • ՀՀ Ոստիկանություն.
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայություն.
  • Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ:

Պետական գերատեսչությունների դեպքում՝ Վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter