HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերն անհրաժեշտ է պահպանել. ՍԱՏՄ

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վերջին մեկ շաբաթվա դիտարկումները ցույց են տվել, որ տնտեսավարողները թուլացրել են հսկողությունն ու կորոնավիրուսային վարակի վերացման համար անհրաժեշտ նորմերին հետևում են իմիջիայլոց: 

«Հասկանալով և կիսելով բոլորի մտահոգությունը՝ կապված Արցախում և Հայաստանի սահմանին ընթացող մարտերի հետ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է աչալուրջ լինել և թույլ չտալ Covid 19-ի տարածումը:

ՍԱՏՄ-ն հորդորում է սննդի ոլորտի տնտեսավարողներին պահպանել բարեխիղճ մոտեցումն ու սթափությունը, ավելի խիստ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակներ, ունենալ դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ և ախտահանիչ միջոցներ բոլոր համապատասխան վայրերում, ջերմաչափել հաճախորդներին, ախտահանել տարածքներն ու հարթ մակերեսները, սեղանները՝ յուրաքանչյուր հաճախորդից հետո, պահել ու պատշաճորեն վարել ջերմաչափման ու ախտահանման գրանցամատյանները: 

ՍԱՏՄ տեսուչները շարունակելու են ամենօրյա ստուգայցերը, հետևելու են սահմանված նորմերի պահպանմանը հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում ու սննդի արտադրություններում»,-  նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter