Հայկական կողմն առգրավել է հակառակորդի 3 զրահատեխնիկա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ առգրավվել է հակառակորդի երեք զրահատեխնիկա, ևս մեկը՝ խոցվել.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել:
Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե՛ք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել