Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան նախկին հրամանատարների հետ (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:
Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:
Կեցցե ՛ մեր միասնությունը: Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները:
(Հանդիպման տեսանյութը հասկանալի պատճառներով ներկայացնում եմ առանց ձայնի)»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը:
Տեսանյութում երևում է, որ խորհրդակցությանը մասնակցում են Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Կամո Աղաջանյանը, Արթուր Աղաբեկյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, Արշավիր Ղարամյանը, Նելսոն Սողոմոնյանը, Վարդան Բալայանը, Ռուդիկ Հյուսնունցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել