
Սերմնահեղուկի հարցը՝ Ազգային ժողովում
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ, որոշ տեղեկությունների համաձայն, արհեստական բեղմնավորման համար Հայաստան է ներմուծվում սերմնահեղուկ:
«Հարցն ինքնին ազգային անվտանգության խնդիր ունի: Հայաստանում վերարտադրության մասին օրենք կա, սակայն չի կարգավորվում, թե ինչպես պետք է ներմուծվի եւ կանոնակարգվի այս հարցը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Քանի որ առողջապահության նախարարը Ազգային ժողովում չէր, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որոշ չափով ներկայացրեց խնդիրը, սակայն Արծվիկ Մինասյանը չբավարարվեց նախարարի պատասխանով, կրկին մտահոգություն հայտնեց սերմնահեղուկի ներմուծման առնչությամբ: Արդարադատության նախարարը նշեց, թե հարցին մանրամասն կպատասխանի առողջապահության նախարարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել