
Դաշնակցականները հրապարակեցին համամասնական եւ մեծամասնական ցուցակները
Քիչ առաջ ՀՅԴ-ն հրապարակել է իր համամասնական ցուցակները: Այն ներկայացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցությունը թեկնածուներ է առաջադրելու նաեւ մեծամասնական ընտրակարգով:
Ընտրատարածքներում մեծամասնականով կպայքարեն կուսակցության 8 թեկնածուներ` Արթուր Եղիազարյանը, Կառլեն Գրիգորյանը, Գուրգեն Շահինյանը, Մանվել Հայրապետյանը, Արայիկ Հայրապետյանը, Արտաշես Նիկոյանը, Զոհրապ Թորոսյանն ու Գագիկ Գեւորգյանը:
Իսկ համամասնական ցուցակի 20-յակը հետեւյալ տեսքն ունի.
1.Վահան Հովհաննիսյան- ՀՅԴ խմբակցության ղեկավար
2. Արմեն Ռուստամյան- ԱԺ պատգամավոր
3. Արտաշես Շահբազյան- ԱԺ պատգամավոր
4. Աղվան Վարդանյան- աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար
5. Արծվիկ Մինասյան- ԱԺ պատգամավոր
6. Կարինե Հարությունյան
7. Արմեն Բաբայան
8. Արամայիս Գրիգորյան- ԱԺ պատգամավոր
9. Միքայել Մանուկյան- ԱԺ պատգամավոր
10.Կարեն Շախմուրադյան
11. Ռուզաննա Առաքելյան- ԱԺ պատգամավոր
12. Արա Նռանյան- ԱԺ պատգամավոր
13. Արսեն Համբարձումյան- աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար
14. Գագիկ Գևորգյան- ԱԺ պատգամավոր
15. Վահրամ Թամազյան
16. Նունե Պետրոսյան
17. Մարտուն Մաթեւոսյան
18. Իշխան Սաղաթելյան
19.Վարդան Ալեքսանյան
20.Լիլիթ Գալստյան- ԱԺ պատգամավոր
Մեկնաբանել