
20 րոպեանոց ընդմիջումն էլ չօգնեց նախագծի տապալմանը
Քիչ առաջ 68 կողմ ձայներով ընդունվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Մինչ քվեարկությունը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը 20 րոպեանոց ընդմիջում է խնդրել:
Պարզվեց, որ ընդդիմության «ժամանակ» երկարացնելը չփոխեց կոալիցիոն պատգամավորների կարծիքը նախագծի վերաբերյալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նիստերի դահլիճում հայտարարել է, որ հանրության կարծիքը հաշվի չառնելով օրենք ընդունելու մեթոդն անընդունելի է:
Պատգամավորը տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» չի մասնակցել քվեարկությանը: Նույն կերպ է վարվել նաեւ ՀՅԴ խմբակցությունը:
Հիշեցնենք, որ այս օրենքով նախատեսվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում զինված ուժերի մասնակցությունը որոշ գործողություններին: Ընդդիմությունը ցանկանում է օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում, սակայն անհրաժեշտ է 27 պատգամավորի համաձայնություն: Դժվար թե այս գումարման խորհրդարանն իր վրա վերցնի կառավարությանը հակառակվելու առաքելությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել