Ծեր կինն անօգնական էր մնացել
Մարտի 20-ին՝ ժամը 16.52-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան 30 շենքի 2-րդ բնակարանից ահազանգ է ստացվել, սակայն բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Մինչև փրկարարների ժամանումը բնակարանի դուռը տեղի ուժերով բացվել է, և «1-03» ծառայության աշխատակիցները տան բնակչուհի, 1933 թ. ծնված Թամարա Նադիվաձեին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել