Մեքենաները ճահճում էին հայտնվել
Մարտի 20-ին՝ ժամը 12.30-ին, ահազանգ է ստացվել, որ Մարտունու հանգստյան տան մոտակայքում` ճահճապատ տարածքում, արգելափակվել է երկու ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել 3 հրշեջ-փրկարար: Քարշակման կարապիկի օգնությամբ հրշեջ-փրկարարները Թ. Ավետիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՍՏ 370 պ/հ և Ս. Գասպարյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 16 ԼՍ 844 պ/հ ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել