Երեք մեդալ` Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը
Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցում է Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Հայաստանցի մարզիկներից չորսը մրցասպարեզ դուրս եկան մրցումների առաջին օրը և Հայաստանի համար նվաճեցին 3 բրոնզե մեդալ:
Պատվո պատվանդանի երրորդ հարթակին բարձրացան Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ ): Փայլակ Վարդազարյանը (62 կգ) զբաղեցրեց 5-րդ տեղը:
Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ):
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձևում մենք ունենք երկու մարզիկ' Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մուշեղ Օսիպյան' (82 կգ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել