
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 70 հազար դոլար է փոխանցել սիրիահայերի համար
Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70 000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի հայերին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով։ Այս մասին ասվում է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում:
Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է հետևյալ կերպ. 30 000 ԱՄՆ դոլար՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:
Միևնույն ժամանակ, ընդհանուր 40,000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող հայերին։ Հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։
Մեկնաբանել