Հարգանքի տուրք՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին
Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի հաղորդակցության վարչությունը:
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել