
Կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, ընդհանուր՝ 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Օգոստոսի 30-ին կատարվել է 490 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել