
Հաստատվել է կորոնավիրուսի 175 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ն` առողջացած, 872-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 203979 թեստավորում:
Այսպիսով` գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 175 նոր դեպք և 299 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ հայտնում է, որ մահացել է 3 հոգի. պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել