HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիուսի համավարակի և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությանը

Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությանը։ Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։ Հայտարարության մեջ նշված է. «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլևս գլոբալ բնույթ է կրում, և COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի, ներառյալ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում: 

Նույնիսկ համավարակի ընթացքում պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների համար՝ երաշխավորելու հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում կրոնի և հավատքի ազատության նկատմամբ, որոնք հույժ կարևորություն են ձեռք բերում ազգային ճգնաժամերի ժամանակ՝ խրախուսելով համավարակի կառավարման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter