
Ո՞վ է ասում, որ Էդուարդ Շարմազանովն ավելի շատ իրավունք ունի, քան Շուշան Պետրոսյանը
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր անդրադառնալով երեկ հրապարակված ՀՀԿ-ի համամասնական ցուցակին, նշեց, թե իր համար անընդունելի է լրագրողների ձեւակերպումները, թե «հին» հանրապետականներին հետին պլան են մղել, փոխարենը առաջ են բերել նոր անդամագրվածներին:
«Պետք է զերծ մնալ հին ու նոր հանրապետական ձեւակերպումներից: Կա Հանրապետական կուսակցություն, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կա հանրապետականների նախընտրական ցուցակ, եւ յուրաքանչյուրն իր ֆունկցիան ունի եւ պետք է իր լուման դնի, որ գնանք այդ բարեփոխումների կուրսին: Ո՞վ է ասել, որ Էդուարդ Շարմազանովը, որը 2001թ.-ից ՀՀԿ-ի կազմում է, ավելի շատ իրավունքներ ունի, քանի 2 օր առաջ անդամագրված Շուշան Պետրոսյանը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ցուցակի առնչությամբ արտահայտած դժգոհություններին, ապա այն անցել է ՀՀԿ-ի խորհրդի եւ գործադիր մարմնի միաձայն որոշմամբ: Է. Շարմազանովն ասաց, որ առաջին անգամը չէ, որ Հանրապետականն իր ցուցակում ընդգրկում է ոչ կուսակցական կամ այլ կուսակցություններին անդամակցող ներկայացուցիչներին: «Մեզ մոտ ցուցակում ընդգրկված 250 հոգին էլ կարեւոր են»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել