Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք. մահացել է 2 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, ապաքինվել է ևս 84 մարդ:
Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել