
Գագիկ Բեգլարյանը եւ Մանվել Գրիգորյանը «ներվելու» խնդիր չունե՞ն
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ երեկ հրապարկված ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 10-րդ տեղը զբաղեցնող Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առաջադրմանը, նշեց, թե մարդիկ անսխալ չեն:
«Գագիկ Բեգլարյանը արարքի համար հրաժարական է տվել, մարդիկ Աստվածներ չեն, ոչ էլ հրեշտակներ: Բոլոր մարդիկ էլ կարող են սխալվել»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` մարդկանց արարքները քննարկվում են, որոշումներ են կայացվում, քանի որ մարդիկ, լինելով ոչ անսխալ, իրենց գործողություններով հնարավոր է անեն այնպիսի արարքներ, որոնք դուր չգան որոշ մարդկանց:
Ինչ վերաբերում է ցուցակի 15-րդ տեղը զբաղեցնող գեներալ Մանվել Գրիգորյանին, Գալուստ Սահակյանն ասաց, թե գեներալ Մանվել Գրիգորյանն իր հեղինակությունն ապացուցել է մարտի դաշտում: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում Մանվել Գրիգորյանի հեղինակությանը, ապա, ըստ Գալուստ Սահակյանի, ամբողջ քաղաքական կոլորիտը ղարաբաղյան պատերազմի հետ է կապված:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել