HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան շրջվել է, վարորդն ու ուղեւորը հիվանդանոցում են

Մարտի 18-ին՝ ժամը 20.51-ին, ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Երևանյան խճուղում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 0558 Լ պ/հ (վարորդ` 1962 թ. ծնված Է. Ծատուրով) միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:

Հրշեջ-փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդ Էրիկ և ուղևոր 1994 թ. ծնված Գեորգի Ծատուրովներին, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter