HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 ամսական երեխային փրկարարները դուրս են բերել անանցանելի ճանապարհից

Մարտի 18-ին՝ ժամը 20.00-ին, ահազանգ է ստացվել է, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատացել է իր 3 ամսական երեխայի առողջությունը, և նրա հոսպիտալացումը ճանապարհի անանցանելիության պատճառով անհնար է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կանչի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Մարզային փրկարարական վարչության և ՀՀ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման ուժերով Ծաղկուտի և Զորակերտի գյուղապետերի միջնորդությամբ իրականցվել է երեխայի դուրսբերումը երթևեկելի հատված, որտեղից (Արդենիս գյուղի հատված) հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter