3 տղամարդ մոլորվել էին արգելոցում
Մարտի 18-ին՝ ժամը 02.10-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտակայքում` «Արևիկ» պարկ-արգելանոցում, մոլորվել են նույն գյուղի 3 բնակիչ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոնողական աշխատանքների են մեկնել Կապանից 3 հրշեջ-փրկարար և 3 փրկարար:
Ժամը 12.55-ին Սյունիքի մազրային փրկարարական վարչության օպերատիվ խումբն «Արևիկ» ազգային պարկի տնակներում հայտնաբերել է Կապանի բնակիչներ 1967 թ. ծնված Սպարտակ Թադևոսյանին, 1967 թ. ծնված Արթուր Սարգսյանին և 1970 թ. ծնված Վարդան Գալստյանին:
Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել