HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել արգելափակված մեքենաները

Մարտի 18-ին՝ ժամը 02.30-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղվորիկ-Թավշուտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակման մեջ է մնացել ավ­տո­մեքենա, որում գտնվում է հղի կին (1984 թ. ծնված Լուսինե Էլբակյան) և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հասնելով Թավշուտ գյուղ` մնացած 3 կմ հատվածը հրշեջ-փրկարարները հաղթահարել են ոտքով:

Հրշեջ-փրկարարների և «Ճանշինի» համատեղ ուժերով «Ֆորդ» մակնիշի CR 106 պ/հ ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը:

Նույն օրը՝ ժամը 19.54-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (Նորաշեն գյուղի հատված) բքի հետևանքով վրաբեր ձյան մեջ արգելափակվել է իր ավտոմեքենան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Աշտարակի բնակիչ Կարեն Պողոսյանին պատկանող «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 16 ՕՏ 652 պ/հ ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter