
Հրդեհ՝ Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում (լուսանկարներ)
Այսօր՝ առավոտյան ժամը 9:30-ին, հրդեհ է բռնկվել Ալավերդու քաղաքապետարանի թիվ 6 մանկապարտեզում: Մանկապարտեզը գտնվում է Ալավերդու Ս. Սարահարթ թաղամասի 2 զանգվածում: Մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքի տանիքից սկսված հրդեհը մանկապարտեզի աշխատողները նկատելուն պես անմիջապես զանգահարել են Ալավերդու հրշեջ ծառայություն, որը հրդեհի վայր է ժամանել մոտ 40 րոպե հետ: Մինչ այդ մանկապարտեզից հանվել են բոլոր երեխաները:
Ընդամենը 5 րոպե հրդեհամարման աշխատանքներ կատարելուց հետո Ալավերդու հրշեջ ծառայության հրշեջ ավտոմեքենայի ջուրը վերջացավ: Իսկ հրդեհը շատ արագորեն տարածվեց դեպի մանկապարտեզի օգտագործվող մասնաշենքի դահլիճի տանիքը: Հրդեհից 1 ժամ հետո հրդեհի վայր ժամանած Օձունի հրշեջներին հաջողվեց կանխել հրդեհի տարածումը:
Սակայն հրդեհամարման աշխատանքները այստեղ այս պահին դեռևս շարունակվում են: Այս պահին հրդեհի վայրում է գտնվում նաև Վանաձորի հրշեջ ծառայությունը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել