
Գրանցվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք. մահացել է 8 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 52-ով՝ ընդհանուր կազմելով 39 102: Նախօրեին կատարվել է 394 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 8 մարդ: Մահացածները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 762 է:
Առողջացել է ևս 111 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 29 861-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 քաղաքացի:
Մինչև օրս արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել