Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգողին
Օգոստոսի 1-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»-ի ձևավորման նպատակները և աշխատանքային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնել տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց առջև ծառացած մարտահրավերները և համակարգված աշխատել այդ հարցերի հասցեագրման ուղղությամբ:
Նախարար Մնացականյանը կարևորեց հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը՝ որպես փախստականների խնդիրների հասցեագրման և դրանք ավելի տեսանելի դարձնելու հարթակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել