HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անընդունելի են համարում դատախազի կողմից դատական ակտի օրինականությունը կասկածի տակ դնելը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ 2011 թ. մարտի 20-ին կայացված որոշման կապակցությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2011 թ. մարտի 22-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որում քննարկման առարկա է դարձրել դատարանի կայացրած և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին, անվանել է «մարդասպան»: Բացի դրանից` նա դատարանին, ըստ էության, խորհուրդ է տվել առաջնորդվել հասարակական կարծիքով` այն դեպքում, երբ դատարանը պարտավոր է առաջնորդվել միայն Սահմանադրությամբ և օրենքներով և ոչ թե հասարակական կարծիքով: Լոռու մարզի դատախազը, ի պաշտոնե հայտարարությամբ հանդես գալով, անկողմնակալ դիտորդի` հանրային լսարանի առջև չի հարգել Դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը` ակնհայտորեն դրսևորելով ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, և կասկածի տակ դրել դատական ակտի օրինականությունը: Միաժամանակ դատախազի հայտարարությունն անկողմնակալ դիտորդների համար ձևավորել է Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու ընկալում: Նշված հայտարարության կապակցությամբ հանդես են եկել նույն մարզի թվով 23 փաստաբանները` հայտնելով այն դիրքորոշումը, որ դատախազը կոպիտ կերպով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերով ամրագրված անմեղության կանխավարկածի հայտնի սկզբունքը, ինչպես նաև իր հրապարակային ելույթով ճնշում է գործադրել դատարանի վրա: Հարկ ենք համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին հիշեցնել, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես, չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը` բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս: Նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն նախատեսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվություն առաջացնելու պահանջը, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից է իր լիազորություններն իրականացնելիս Օրենքը կոպիտ խախտելը, իսկ սույն դեպքում առավել քան ակնառու է Օրենքի` ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտման դեպքը, կարևորելով մասնագիտական պարտականությունները կատարելիս զսպվածություն դրսևորելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը. - անընդունելի է համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելը` այն համարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում. - կոչ է անում իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձանց, դատարանների կողմից կայացվող որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում, օգտվել դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից և ձեռնպահ մնալ դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելու արատավոր պրակտիկայից. - հեռու մնալ ցանկացած միջոցով, այդ թվում` մամուլի ասուլիսների միջոցով դատարանի վրա ճնշում գործադրելու փորձերից. - անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջը. - ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազը քննարկման առարկա կդարձնի Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՀՀ դատավորների միության խորհուրդ

Մեկնաբանություններ (1)

ara
no words can describe this! glory to all our heroes!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter