Արևային Քարին տակը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019-ի տարեկան հաշվետվությունից
Շուշիի բարձունքից ասես ափիդ մեջ է Քարինտակը, էնքան խոցելի, որ վերևից քար գլորես, կհայտնվի գյուղամիջում, ու հենց էդ դիրքի բերումով շատ է տուժել։
Վաղուց անցել, դառն ու քաղցր հուշ են դարձել էն օրերը, երբ Քարինտակում հակառակորդի կրակահերթի տակ հարսանիք էին անում։ Իրական դեպք է. հարսանիքի օրը, հարսին հոր տնից հանելիս, կրակել են դռան վրա, փամփուշտի տեղը մինչև հիմա շեմի պատին է։ Հաջորդ մի օրվա մեջ, 92-ի հունվարի 26-ին, տասնյակից ավել զոհ է տվել գյուղը։ Քարից կարծր Քարին տակը, ջուրը՝ քաղցր, բարբառը՝ անուշ, լոբին՝ համով, պատմաբան Լեոյի ծննդավայրը, հազարումի համբավ ունի, որոնց այժմ էլ գումարվել է Արցախի առաջին արևային համայնքի համարումը։
Քարինտակի գրեթե բոլոր բնակելի տների, ինչպես նաև վարչական շինությունների կտուրներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ (Ֆրանսիայի տեղական մարմին)։ Հիմնադրամի շնորհիվ՝ քարին տակցին շուրջօրյա խմելու ջուր ունի, դպրոցում՝ հրաշալի մարզադահլիճ, նոր մանկապարտեզ, նոր համայնքային կենտրոն՝ վարչական մասով, բուժկետով, գրադարանով, համակարգչային սենյակով ու հանդիսությունների շքեղ սրահով։
ՍԵԴԱ ՏԱՏԻՆ
Առաքելյանների տան գլխին էլ կարելի է տեսնել Հիմնադրամի արևային ջրատաքացուցիչներից։ Սեդա տատն ապրում է հարսի ու թոռան ընտանիքի հետ՝ երեք ծոռներով շրջապատված։ Ապրում է հանգուցյալների ու ողջերի հետ զրուցելով, հեռացածների կյանքն ասքի է վերածում, ապրողներով մխիթարվում։ «Դարդեր շատ ում տեսալ, մատաղ ինիմ, իրեք բալա ում կուրցրալ։ Մինը յոթ տըրեկան հիվընդացալ ա, տարալ ում բալնիցան, մեյդը պերալ։ Աղջիկս զոհվալ ա, տղաս զոհվալ ա, ախպորս Շուշքենդի կլխեն փռնալ ըն, ունգուջները կուտորալ, էտ ախպորս տղան ալ ա զոհվալ, տասնըինը տըրեկան,- ախ քաշելով պատմում է Սեդա տատը, որ անդառնալի կորուստների գնով գիտի խաղաղության արժեքը։ - Ես միշտ խաղաղություն ում օզում, օրիշ վեշ մին պեն չում օզում։ Հայը, հինչքան էլ դարդոտված ինի, էն վըրջեմնին պյունան էլ ուտելիքը ճըրըլական ա, օտե։ Քընդըլական ա հողը մին կառտոշկա տինի, էն մին կառտոշկան տըսնըհինգն ա տռնական, ուրյան տոնը պըհըլական ա, բայց խաղաղություն։ Կռեվ չտեսնանք, թորքի մաման էլ չի լյաց ինի, վեր քսանը ուրյանցան լյաց ինի, տասն էլ մերոնցան լյաց կինի, վեչ ինի, վեչ լյաց ինի»։
ՍԵԴԱՅԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Ծանր մանկության հուշերի գիրկը Սեդա տատը հեշտ է ընկնում։ «Ինը խոխա ենք իլյալ, մին հեր, մին մար ա իլյալ գորձ ընելիս։ Իմ հեր տարալ ըն կռեվ (նկատի ունի Երկրորդ համաշխարհայինը), մին տըրեկան քանի ըմսեկան իմ իլյալ, իմ մար ա պատմալ, վեր տարալ ա իմ պապու ճամփու տինի, սկսալ ում լյաց ինիլը, ասալ ա՝ կիլյական չում, է, խոխան հետաս լյաց ա ինիս, իմ մար էլ ա սալ ա՝ չէ, սոված ա, դե, շատ պակաս-պռատ ընք իլալ, ամա, տուս ա անում ուրյան վեշավոյան մին կուսոկ պեն՝ բազայի հաց տամ, սուս ըմ անում, սկսում ծիծաղելը, իմ հեր քինյում ա, մին վըննանի կյամ։ Դպրոցան չորսումն ում տյուս եկալ, քեցալ ում գրատախտակին կոշտը, վններիս տրեխներ ա իլյալ, իմ հեր ինձ տարալ ա կոլխոզի թությունի դաշտը, խոխայում իլալ, հասակս փռնալ չի, իմ աշխօրը ուրյան յրա են կիրյալ։ Հա տա տի ընք ապրալ։ Մատաղ ինիմ, պակասությունը փիս պեն ա»։
ՍԵԴԱՅԻ ԱՂՋԻԿ ՆԱՐԻՆԵՆ
Տանն անմեղ ու վաղամեռիկ մի հոգի է ապրում, որ կա ու չկա, ապրում է մեծացրած լուսանկարում, Սեդա տատի հուշերում, իր ամենափոքրը, իր աղջիկը՝ Նարինեն։ «Պոստերը հաց տընիիս ա իլյալ, վեշ մինը տանան տյուս չի եկալ, բայց ինքը, ստեղաց նհե ՜սարեն պտկեն մին տոն կա է շինած, հնե ընդեղ դիրքեր ա իլյալ, մինչև տեղ քեցալ ա, հա լա հարևաններին հացն էլ ա տարալ, մին օր էլ քացալ ա, եկալ, ասալ ում՝ ախչի, հալբաթ աշկը տիրած տղա օնիս, թե մամա հետս կպահիս, շտե՝ իմ ախպերքնըն, ընդեղ էլ՝ ես։ Ինասուներկու թվի հունվարի քսանվեցին ին նումը կրթիիս աղջիկս սնայպերը յիրայա ա ըրալ, աչքիս ըռաջին վեր քըցյալ։ Էդ մինն էլ հը տէ տի ա քեցալ»։ Նարինեն սպանվել է եղբոր երեխային՝ մանուկ Մարատին փախցնելիս։ Հիմա Մարատը մեծացել, ոստիկան է դարձել, «ղաշանգ» տուն ու տեղ շինել, երեք ծոռ պարգևել Սեդա բաբոյին։
ՍԵԴԱՅԻ ԳԱՐԻԿՆԵՐԸ
Կա-չկա Գարիկ անունով երկու հոգի կա այս տանը․ մեկը՝ Սեդայի զոհ ված որդին, որ մինչև կռիվն իրիկունները վարսավիրություն էր անում, ցերեկները՝ տրակտոր քշում, մյուսը՝ ծոռը, մեկը կա, մյուսը, ավաղ, էլ չկա։ «Տղես խոսքը տափը չում քցյալ, ա սալ ա՝ մամա, կնեգս ջահիլ ա, դիրքս փիս ա, կքինիմ, կյալ չում, էն ա տի էլ իլալ ա, հարսիս նհետ, տրա ծծած ծծեն ում մատաղ, ձեռք ձեռքավ ընք տվալ, երկու խոխոցը պահալ, մինը հինգ տըրեկան ա իլալ, մինը՝ մին տըրեկան մին ամսեկան վեց օրական, պահալ ենք, մըծըցրալ, ճոխտն ալ կըրթցրալ ում ինիստուտը, ամուսնացրալ։ Մընհեգ էլ էն ա Գարիկ անումավ ծոռ օնիմ»։ Մինչ Գարիկը վազում է՝ պապու նկարը բերի, Սեդա տատն իր մայրական սիրտն է բացում։ «Տղաս մին հետի յեր ա կացել, մինակ քե ցալ Քարին քամակը՝ ռազ վետկա, վեչ մինը հըվատալ չէր, քշերավ ետ ա տեռալ թա՝ դե վար հըվատում չեք, էնա էսինչ տեղը տի նշան տիրած, քինամ ըն էդ նշանին տակին նամակ կիրած-տիրյած, յոր ըն օնում, պիրում, թա դուզ ա՝ Գարիկը քեցալ ա Քարին քամակը։ Երկրորդ կարգի շըքանշան ա ստացալ, իրեք հետի վիրավորվալ ա։ Իննիսունչորս թվի հունվարի օթին, ժամը տասնմեկին տղես մեյդը պիրալ ըն առաջքս։ Երեսունմինը հողումն ա թըմամալ։ Էդ ձևի դարդեր տեսնողը հի ՞նչ բիտի ինի, մատաղ ինիմ»։
ՍԵԴԱՅԵՆՑ ՉԱԼԻԿԸ
«Մի շուն ա իլալ մեզ, անումը Չալիկ ա իլալ՝ սիպտակ ա իլալ, սև, Գարիկը ռըխկալան նամակ ա կապալ, դիրքերից ղըրկալ, էն ա պեցալ ում նա մակը մեչին կիրած՝ «թա աստղերին հաշիվ օնե, գյուլլոցը հաշիվ չոնե, խնդրիս ում՝ պապիրոս ղարկեցիք»։ Էտ աղջիկ խոխան (Նարինեն) յեր ա կալյալ մին պաչկա պապիրոսը, տարալ ա ստե թաղամասերավը, ճիրերավը, տյուս պիրալ, կապալ ա շանը պկան, ասալ ա՝ գյուլլու բորան ա, կարում չում քինամ, պապիրոսը Չալիկն ա տարալ։ Թա աստղերեն հաշեվ օնէ, գյուլլոցը հաշեվ չոնէ… Բեյրութա էտ շան նկարը յեր ըն կալյալ, տարալ»։
ԱՐԵՎԻԴ ՄԱՏԱՂ ԻՆԻՄ
Տանը ներկա կին ու աղջիկ ի մի են գալիս, որ նկարվեն՝ Սեդա տատը, լուսահոգի Նարինեն, հարսը՝ Գարիկի այրի Գոհարը, որ, ի դեպ, Հիմնադրամի կառուցած համայնքային կենտրոնի գրադարանավարն է, մեկ էլ ծոռները՝ Յուլիան ու պստլո Արփին։ Հը տէ տի ա, մատաղ ի նիմ։
Սեդա տատի փոքր ծոռը՝ Արփին, տեղով մեկ արև է, համ էլ արևի պես միակն է, բառիս բուն իմաստով Քարինտակի միակ Արփին է, այդ անունով ուրիշ մեկը չկա գյուղում։
Նյութն ամբողջության կարդացեք այստեղ:
Լուսանկարիչ՝ Արեգ Բալայան
Տեքստը՝ Արմեն (Oհանյան) Հայաստանցու
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել