
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:
Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` 5 անգամ։ Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք` մեկ անգամ»,- գրել է Շուշան Ստեփանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել