Հայտնի են Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուները
Դատական դեպարտամենտը հրապարակել է Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ (այսուհետ՝ Թեկնածուներ) ներկայացրած հասարակական կազմակերպությունների, դատավորների և նրանց կողմից ներկայացրած թեկնածուների, ինչպես նաև ինքնաառաջադրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կենսագրությունները:
1. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ.
1) Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյան և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյան.
Թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան:
2) «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան.
Թեկնածու՝ Արսեն Թավադյան:
3) «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան.
Թեկնածու՝ Անահիտ Մանասյան:
- Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ.
1) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյան.
Թեկնածու՝ Գաբրիել Պետրոսյան:
2) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան.
Թեկնածու՝ Հասմիկ Հարությունյան:
3) «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան.
Թեկնածու՝ Արտաշես Խալաթյան:
4) Թեկնածու՝ Աշխեն Ղարսլյան (ինքնաառաջադրում):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել