
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, մահացել է 16 մարդ
Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, մահացել է 16 մարդ։ Առողջացել է 560 հոգի։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 35693 է, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մինչ օրս այլ պատճառով մահացել է 217 մարդ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Նրանցից երկուսը մահացել է երեկ։
Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում, որից 1718-ը՝ նախորդ օրը:
Մեկնաբանել