HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք. մահացել է 12 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 273-ով՝ ընդհանուր կազմելով 35 254: Նախօրեին կատարվել է 1072 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

12 մարդ մահացել է: Բուժառուները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 662 է:

Առողջացել է ևս 704 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 24 206-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 171 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter