Հիմնանորոգվում է Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ճանապարհը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Կապալառու կազմակերպության՝ «Վառմաշ» ՍՊԸ-ի կողմից Արագածոտնի մարզով անցնող այս ավտոճանապարհի վրա իրականացվում են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի, կամրջի վերանորոգում, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, գյուղտեխնիկայի անցումների, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է շուրջ 162 միլիոն դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել