
Մուրադ Մուրադյանի թեկնածությունը կհաստատվի
Նախատեսվում է, որ այսօր երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կգումարի: Այս նիստում կհաստատվի, որ Արարատի մարզի թիվ 16 ընտրատարածքում կուսակցությունը սատարելու է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Մուրադ Մուրադյանին:
Վերջինիս մրցակիցը լինելու է նույն տարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ստեփանյանին ասել է, թե ԲՀԿ-ն նրան չի սատարելու եւ եթե կարող է ինքնուրույն մտնել ընտրապայքարի մեջ, ապա նրան չեն խանգարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել