
Ընտրությունների համար ՀՀԿ-ն փնտրում է «երիտասարդ ակտիվիստների»
Սոցցանցերում տարածվել է մի լուսանկար, ըստ որի՝ «Հանրապետական կուսակցությունը հրավիրում է աշխատանքի ակտիվիստների՝ ֆիքսված աշխատավարձով (+%)»: Նշված բջջային հեռախոսահամարներից մեկով զանգահարեցի եւ ներկայացա, որպես «երիտասարդ ակտիվիստ»: Հաճելի ձայնով աղջիկը նախ ճշտեց, թե որտեղի բնակիչ եմ: Ներկայացա Կենտրոնի բնակիչ, ասաց, թե հնարավոր չէ, քանի որ առաջարկը վերաբերում է միայն «տարածքի ակտիվիստներին»:
Զանգահարեցի հաջորդ հեռախոսահամարով եւ այս անգամ ներկայացա Կոմիտաս փողոցի բնակիչ, աշխատակցուհին ասաց, թե առաջարկվող աշխատանքը վերաբերում է գալիք խորհրդարանական ընտրություններին: Նա խորհուրդ տվեց այցելել Վաղարշյան 20 հասցեում գտնվող ՀՀԿ-ի շտաբ, այնտեղից էլ ինձ կուղեկցեն «Արփա-Սեւանի» գրասենյակ եւ մանրամասների մասին կխոսեն: Չմոռացավ նշել, որ այս ամենի համար «լավ վարձատրություն կստանամ»:
Լուսանկարը` Լուսինե Սարգսյանի
Մեկնաբանել