HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

ՀՀԿ-ական պատգամավորն ընդդիմությանը կոչ է անում համախմբվել ու պայքարել

Ալիկ Արզումանյանը («Ազատ դեմոկրատներ») նշել էր, որ իր՝ ՀԱԿ-ից դուրս գալու պատճառներից մեկը ՀԱԿ-ի ներսում կայացվող միանձնյա որոշումներն էին: Այսօրվա մամուլի ասուլիսում ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ է ասել Ա. Արզումանյանը: Գ. Եղիազարյանը համոզված է, որ ՀԱԿ-ում չկա բռնապետություն, այստեղ գործում են ժողովրդավարության սկզբունքները, պարզապես ՀԱԿ-ի քաղխորհուրդը որոշել է, որ իրենց ցուցակը պետք է կազմի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Գնում ենք ընտրությունների, բայց չեմ կարող ասել՝ հերթական, թե ոչ. ընդամենը մարտ ամիսն է, ապրիլին շատ հետաքրքիր դեպքեր կզարգանան»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը:

Սակայն, թե դեպքերի ստույգ ինչ զարգացումներ են սպասվում, բանախոսն այդպես էլ չհստակեցրեց: Նա միայն հավելեց, որ ժողովուրդը պետք է հետևի ընտրություններին, իսկ ՀՀ քաղաքացին «կհասկանա, որ բավական է այսպես ապրելը, և դուրս կգա փողոց»: Գ. Եղիազարյանը համոզված է, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում իշխանությունները չեն կարող ոչինչ փոխել:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, պատասխանեց, որ իրենք պատրաստվում են փոփոխություններ կատարել առաջիկա 5 տարվա ընթացքում, իսկ այս 2 ամսում իրենք պատրաստվում են ընտրություններին:

«Մենք լավ ենք աշխատում, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, դուք էլ լավ աշխատեք և եթե հնարավորություն ունեք, կարողացեք այնքան ձայն հավաքել, որ կարողանանք նաև կառավարել»,- ասաց Կ. Աճեմյանը՝ հավելելով, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը պատասխանտու են այս ընտրությունների համար:

ՀՀԿ-ական պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց համախմբվել ու պայքարել, քանի «համախմբված ընդդիմությունն ավելի ուժեղ է»: Միաժամանակ, նա համոզված է, որ եթե չլինի Լ. Տեր-Պետրոսյանը, չի լինի նաև նրա ղեկավարած քաղաքական ուժը:

Կ. Աճեմյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի վրա կա մեծ պատասխանատվություն, բայց բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին, իսկ քաղաքական ուժերը տեր կանգնեն իրենց քվեներին և աշխատեն իրենց ընտրազանգվածի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter