HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Խ.Սուքիասյան. «Ես անկուսակցական Խաչատուր Սուքիասյանն եմ, բայց ՀԱԿ անդամ եմ և ՀԱԿ- ի հետ եմ»

«Այն մթնոլորտը, որը ստեղծվել էր, այնտեղ հնարավոր չէր լինի այն ծրագրերը, որ նախատեսված էր, առաջ տանել և հնարավոր չէր լինի աշխատել», - երեկ լրագրողների հետ հադնիպման ժամանակ ասաց Խաչատուր Սուքիասյանը` բացատրելով, թե ինչու է 2008թ.-ին վայր դրել իր պատգամավորական մանդատը: Նրա կարծիքով`այսօր հնարավորություն կա իր թիմակիցներով հայտնվել ԱԺ-ում, քանի որ մթնոլորտը փոխվել է, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա մրցունակ երկիր և ունենա զարգացած տնտեսություն: Որպես իր թիմակիցների` Խ. Սուքիասյանը տեսնում է այն մարդկանց, ովքեր իր նման մտահոգ են, ինչպես նաև ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորներին:

«Ես անկուսակցական Խաչատուր Սուքիասյանն եմ, բայց ՀԱԿ անդամ եմ: Ես ոչ մի կուսակցական պատկանելիություն չունեմ: Որպես ֆիզիակական անձ, որպես Խաչատուր Սուքիասյան ես ՀԱԿ-ի հետ կլինեմ և ՀԱԿ-ի հետ եմ», - հայտարարեց Խ. Սուքիասյանը:

 Վերջինիս կարծիքով` ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է, որը կարող է հակակշիռ լինել ներկա իշխանություններին և հայտնվել ԱԺ-ում: Իսկ ՀԱԿ-ի` այս տարիների աշխատանքը բավականին գոհացուցիչ է նրա համար: Սակայն Խ. Սուքիասյանը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ: Եթե հասարակությունը որևէ քաղաքական ուժի ուզում է տեսնել ԱԺ-ում, ապա ինքը «բարիդրացիկան է» տրամադրված: ԱԺ-ում եղած իր 10 տարիների ընթացքում Խ. Սուքիասյանը ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, որոնց հարգում է: Իսկ իր բոլոր մրացակիցներին և պատգամավորի թեկանծուներին Խ. Սուքիասյանը միայն հաջողություն է մաղթում:

Խ. Սուքիասյանը խոստովանեց, որ դեռ չի կարող նշել, թե որ ուժերը ինչ տեղեր կզբաղցնեն խորհրդարանում և չի կարող տալ նախընտրական գնահատականներ: Ըստ նրա` խորհրդարանում կլինեն «հայտնի ուժերը»` ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և այլ ուժեր ևս: Սակայն «այսօրվա պատկերացումները կարող են փոխվել»:

Անդրադառանալով մարտի 1-ի դեպքերին` Խ. Սուքիասյանը նշեց, որ դեպքերը գնահատում է բացասական, սակայն գուցե պետք էր, որ երկիրն անցներ այդ դժվարությունների միջով, բայց դրանք այսօր պետք է նպաստեն Հայաստանի զարգացմանը: Միաժամանակ, նա չի ափոսում, որ հրաժարվել է իր մանդատից, դա գնահատում է որպես դրական քայլ, և ինքը միշտ ճիշտ ճանապարհով է գնացել: 

Խ. Սուքիասյանը նշեց, որ այս ընթացքում եղել է տարբեր երկրներում, կատարել տարբեր ուսումնասիրություններ և իր ձեռք բերված փորձն ուզում է կիրառել ԱԺ-ում: Կան տարբեր ծրագրեր, որոնք պետք է իրականցնի իր գործընկերների հետ, պետք է վերանայել տնտեսական ոլորտին առնչվող օրենքները, հարկային դաշտը և այլն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter