ՀՀ ԱԺ փոխնախագահի պատասխանը Թուրքիայի փոխվարչապետին
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող»:
Թուրք պաշտոնյան ասել է, որ «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից:
Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա` ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը:
Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը»:
Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել