
ԱԺ-ում քննարկվում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցը. լուսանկարներ
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագրերը: Ելույթով հանդես եկավ դատախազ Արթուր Դավթյանը, որին իրենց հարցերն ուղղեցին պատգամավորները։ Խորհրդարան ժամանեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա նշեց, որ հարուցված գործերը շինծու են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել