
Արդեն ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանին զանգահարել միայն մայիսի 6-ից հետո
ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կուսակցության շարքերը կհամալրեն մի շարք անկուսակցական նախարարներ եւ անկախ պատգամավորներ: ՀՀԿ-ի անդամատոմս կստանան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ արդեն համալրել է ՀՀԿ-ի շարքերը:
Նախնական պայմանավորվածությամբ, նախարարների անդամատոմսերն անձամբ կհանձնի նախագահ Սերժ Սարգսյանը: Վիկտոր Դալլաքյանից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք ՀՀԿ-ի շարքերը համալրելով՝ մեծամասնական ընտրակարգով նորից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու:
«Շեֆ ջան, ինձ զանգի մայիսի 6-ից հետո, կլինի՞»,- ասաց պատգամավորը եւ խոսակցությունն ավարտված համարեց: Մայիսի 6-ը խորհրդարանական ընտրությունների օրն է, եւ այս քայլով Վիկտոր Դալլաքյանն անուղղակի հաստատեց, որ Հանրապետական կուսակցության աջակցությամբ նորից պատգամավոր է ընտրվելու:
Մեկնաբանել