HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում`Վարդենուտ, Նիգավան, Ջրամբար, Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր գյուղերի ճանապարհահատվածները:

Դժվարանցանելի են Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 14-ի ժամը 13.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա)  և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո: 

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter