
Լյովա Խաչատրյանն անդամագրվեց ԲՀԿ-ին
ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկվանից արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Կուսակցական դառնալով Լյովա Խաչատրյանը փոխել է նաեւ իր քաղաքական պլանները: Նա որոշել է այս անգամ չպայքարել Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում եւ պայքարը ծավալել Երեւանի թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի):
Իր այս որոշումը Լյովա Խաչատրյանը կատակով պատճառաբանում է, թե «ռոտացիա է արել»՝ Արագածոտնի մարզը փոխարինելով Էրեբունի եւ Շենգավիթ թաղամասերով:
Հիշեցնենք, որ թիվ 14 ընտրատարածքում առաջադրվելու է գլխավոր դատախազի ընկերը՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը: ՀՀԿ-ն հենց նրա թեկնածությունն էլ կսատարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել